Microsoft-ը ներկայացրել է How-Old.net ծառայությունը, որը թույլ է տալիս լուսանկարի վրա մոտավորապես գնահատել մարդու սեռն ու տարիքը։ Հավելվածը ներկայացվել է Build-2015 կոնֆերանսի ժամանակ, գրում է Lenta-ն։
Ծառայությունից օգտվելու համար How-Old.net-ի օգտատերը պետք է կամ բեռնի նկար կամ նորը լուսանկարի։ Հավելվածը մի քանի վայրկյան վերլուծում է նկարը եւ տալիս է մարդու սեռի եւ տարիքի գնահատականը։ Մի քանի մարդկանց դեպքում ծառայությունը ճանաչում է լուսանկարում բոլոր մարդկանց դեմքերը։
Այս պահին How-Old.net-ի էջում օգտատերերը 15 հազար «լայք» են դրել, սակայն ծառայությունից օգտվողները նշում են, որ գործիքը միշտ չէ կոռեկտ աշխատում, օրինակ, դեմքի արտահայտությունից կամ լուսավորությունից կախված՝ սեռը որոշելիս սխալվում է։