Երեւանի կենտրոնում հարեւանուհիների վիճաբանությունն ավարտվել է նրանցից մեկի դեմքին ժավելի սպիրտ լցնելով: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքը եղել է ապրիլի 29-ին, կեսօրին, Խորենացի փողոցի շենքերից մեկի միջանցքում: Հարեւանուհիները վիճել են, ինչից հետո մեկը մյուսի դեմքին ժավելի սպիրտ է լցրել: Ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը եւ հայտնեցին, որ կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: