News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Airbus-ը դիմել է Գերմանիայի կառավարությանը իր ընկերության նկատմամբ արդյունաբերական լրտեսություն իրականացնելու պատճառով։ Ավիակառուցող ընկերությունը մտադիր է դատարան դիմել մամուլում հայտնված այն լուրերի պատճառով, որոնք պնդում են, թե Գերմանիայի հատուկ ծառայություններն ու ԱՄՆ-ն լրտեսել են Ֆրանսիային, հաղորդում է BBC-ն։

Airbus-ը կասկածում է, որ Գերմանիայի հատուկ ծառայությունները օգնություն են ցուցաբերել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը եվրոպական խոշոր ընկերությունների գործունեության մասին տեղեկություն հավաքելու համար, փոխանցում է Gazeta-ն։

 «Մենք հասկանում ենք, որ մեր ոլորտում խոշոր ընկերությունները լրտեսության օբյեկտ են հանդիսանում»,- հայտարարել է Airbus-ի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ընկերությունը խնդրում է քրեական գործ հարուցել «չպարզված անձանց» դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ