News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Շվեդիայից գիտնականներն ավարտել են ավելի քան 50 տարի տեւած հետազոտությունը: Նրանք հետեւել են 1913 թվականին Գյոթեբորգում ծնված 855 մարդկանց կենսակերպին եւ առողջական վիճակին: Աշխատանքի ավարտին նրանք մի քանի խորհուրդ են պատրաստել նրանց համար, ովքեր ցանկանում են կրկնել գիտափորձի հեղինակների ձեռքբերումն ու 100 տարի ապրել:

Հետազոտության 855 մասնակիցներից 232-ն ապրել են մինչեւ 80, 111-ը՝ մինչեւ 90 տարեկանը, իսկ 10 հոգին նույնիսկ նշել են 100-ամյա հոբելյանը: Գիտնականների խոսքով, 80 տարեկանից հետո մահվան հիմնական պատճառներից են եղել սիրտ-անոթային (42%), վարակային հիվանդությունները (20%): 8-ական տոկոսը դեպքերում մահացության պատճառ են եղել քաղցկեղը եւ ուղեղի կաթվածը, 6% դեպքում՝ թոքաբորբը, իսկ մնացած 16%-ի դեպքում՝ այլ պատճառներ:

Ըստ Gazeta-ի, 100-ամյա մարդու կերպարը հետեւյալն է. դա այն մարդն է, ով ապրում է առանձին բնակարանում կամ տանը, չի տառապում ավելորդ քաշից, չի ծխում, լսողական սարք է գործածում, ընթերցանության համար ակնոց է կրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ