News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Մելբուռն քաղաքում այսօր՝ մայիսի 1-ին, մոտ 5 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ բողոքելով Արեւմտյան Ավստրալիա նահանգում աբորիգենների բնակավայրերի փակման դեմ, հաղորդում է ABC հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ բողոքի կազմակերպիչներն են «Աբորիգենների դիմադրության մարտիկներ» խմբի ակտիվիստները, որոնք պաշտպանում են մայրցամաքի բնիկների իրավունքները, որոնց համայնքներից մի քանիսը փակման վտանգի տակ են:

«Մեր բողոքը աբորիգենների ինքնավարության հպարտ արտահայտություն է եւ ահազանգ կառավարությանը, որ մեր դիմադրությունը գնալով ուժեղանալու է»,-ասված է կազմակերպիչների հայտարարությունում: Նաեւ նշվում է, որ բողոքի մասնակիցները ցանկանում են, որ երկրի եւ ողջ աշխարհի բնակիչները  տեղեկանան բնիկների բնակավայրերի վերացման վտանգի մասին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ավելի վաղ Արեւմտյան Ավստրալիայի կառավարությունը հայտնել էր, որ ֆինանսական միջոցների սղության պատճառով կա վտանգ, որ կփակվեն աբորիգենների 274 բնակավայրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ