News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Դիետոլոգները հաճախ նիհարել ցանկացող մարդկանց խորհուրդ են տալիս փոքր ափսեներից ուտել՝ չափաբաժինը վերահսկելու համար: Մասնագետների խոսքով, ավելորդ քաշ ունեցող կամ ճարպակալմամբ տառապող մարդիկ հաճախ թերագնահատում են չափաբաժինը եւ, համապատասխանաբար, ավելի շատ են ուտում, հատկապես, երբ սնունդը մեծ ափսեում է լինում:

Սակայն Կոնեկտիկուտի համալսարանի գիտնականները պարզել են, որ այդ հնարքն ամենեւին էլ ոչ բոլորին է օգնում, հատկապես, եթե մարդիկ ավելորդ քաշ ունեն:

Ըստ Kedem-ի, գիտնականների անցկացրած հետազոտությանը 14-18 տարեկան 162 աղջիկներ են մասնակցել, որոնց հարցրել են այս կամ այն չափսի ափսեի հետեւանքով չափաբաժնի ընկալման մասին: Արդյունքում, ավելորդ քաշ ունեցող դեռահաս աղջիկներն ավելի պակաս ուշադիր են եղել տեսողական տեղեկատվության հանդեպ, քան նորմալ քաշ ունեցող աղջիկները:

«Այդ փաստը թույլ է տալիս ենթադրել, որ սպասքի չափսի փոփոխությունը կարող է ավելի պակաս արդյունավետ լինել, քան կարծում էինք նախկինում»,- նշել է պրոֆեսոր Լենս Բաուերը: Այսպիսով, ափսեի չափսի փոփոխությունը դժվար թե կարող է ազդել ավելորդ քաշ ունեցող աղջիկների օգտագործած սննդի քանակության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ