News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները երեքշաբթի բողոքի հերթական ակցիան կանցկացնեն նախագահական նստավայրի մոտ: 

Այսօր՝ մայիսի 1-ին, Ազատության հրպարակում բողոքի ակցիա անցկացնող նաիրիտցիները, որոնց ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ Օպերայի շենքին եւ փորձել հանդիպել շենք մտնող ՀՀ նախագահի հետ, երթով շարժվեցին հանրապետության հրապարակ, որտեղ ավարտեցին իրենց ակցիան:

Նշենք, որ նաիրիտցիները ցանկանում էին անձամբ հանդիպել եւ իրենց բողոքը հայտնել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում աշխատավորների օրվան նվիրված տոնական համերգին մասնակցելու գնացած՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ նրանց խոսքով՝ նախագահին հանդիպելու այլ հնարավորություն իրենք չեն ունենում, միայն նամակների միջոցով են կարողանում իրենց  բողոքը հայտնել նրան:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ապրիլի 17-ին, նաիրիտցիների հետ հանդիպմանը վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր ապրիլի 27-ին վճարել մեկ ամսվա աշխատավարձը եւ պարտքի մարման ժամանակացույց էր ներկայացրել, ըստ որի, աշխատանքից ազատված նաիրիտցիները 2 ամիսը մեկ աշխատավարձ կստանան մինչեւ պարտքն ամբողջությամբ կմարվի, սակայն խոստացված գումարը նաիրիտցիներտ չէին ստացել:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ