News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Դոլարի թանկացման շուրջ տագնապները չափազանցված են։ Այս մասին մայիսի 1-ն լրագրողներին հայտարարեց տնտեսական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Վիլեն Խաչատրյանը։ Նա նշեց, որ դեվալվացիայի ալիք առաջ բերող դոլարի զանգվածի կրճատման միտումներ չեն նկատվում։

Նշենք, որ այս անհանգստությունների պատճառը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դաշնային ֆոնդերի դրույքների բարձրացման շուրջ խոսակցություններն են։ Նշենք, որ դրանք ավելի քան 6 տարի մոտ էր զրոյի։

Դաշնային պահուստային համակարգի վերջին հայտարարություններով՝ դրույքի բարձրացման կոնկրետ ժամկետներ չկան, սակայն մասնագետները ակնկալում են, որ դա տեղի կունենա այս տարի, քանի որ Դաշնային պահուստային համակարգը նման հայտարարություններ մեկ անգամ չէ արել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ