News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հետազոտողները պարզել են, որ սիրահարված մարդիկ ավելի շատ են հակված բարեգործության: Ընդ որում, նրանք կարող են օգնել ոչ միայն նույն քաղաքում բնակվող աղքատ ընտանիքներին, այլեւ աշխարհի մյուս ծայրում բնակվողներին:

Դրական զգացողությունները հաճախ նպաստում են, որպեսզի մարդիկ սկսեն բարեգործություն անել եւ օգնել կարիքավորներին: Սակայն գիտնականների հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամենից հաճախ դրան նպաստում է սերը:

Ըստ Gazeta-ի, նույնիսկ խղճահարության զգացողությունն այդ առումով այնքան էլ արդյունավետ չէ: Հետազոտողների կարծիքով, ամենից հաճախ խղճահարությունը ստիպում է օգնել նրանց, ովքեր ավելի մտերիմ են. օրինակ՝ նույն քաղաքում բնակվող կարիքավորներին:

Իսկ ահա սերը, որն ուղեկցվում է դրական զգացողություններով, ստիպում է օգնել առանց բացառության բոլոր կենդանի էակներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ