Փրկարար ծառայությունը մայիսի 1-ին, ժամը 15.10-ին տեղեկատվություն է ստացել, որ Լոռու մարզի Լոռի բերդին հարակից ձորում` Ձորագետ գետում, հայտնաբերվել է Ա. Ս.-ի (ծնվ. 1961թ.) դին, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել Ա.Ս.-ի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: