News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը մայիսի 1-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան-Եղվարդ ավտոճանապարհին` Նոր Հաճնի գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-6 միջհամայնքային ավտոճանապարհի Աբովյան-Եղվարդ հատվածի 5-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 21-07» մակնիշի (վարորդ` Բ. Ս., ծնվ. 1991թ) 34QA282 պ/հ-ի եւ «Տոյոտա» մակնիշի (վարորդ` Ա. Ս., ծնվ. 1959թ) 10 TS 010 պ/հ-ի ավտոմեքենաները, ինչից «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից սահել ձորակը (մոտ 10 մ) եւ կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդները ինքնուրյուն դուրս են եկել ավտոմեքենաներից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ դադարեցրել գազի արտահոսքը. զոհեր եւ տուժածներ չկան: 

Տպել
Ամենաշատ