ԱՄՆ Դաշնային կառավարությունը պատասխանատվություն է կրում Նոր Օռլեանին եւ մի շարք արվարձաններին «Կատրինա» փոթորկի կողմից հասցված վնասի համար։ Նման որոշում է կայացրել Վաշինգթոնի դատարանը։
Սա առաջին դատական որոշումն է, որը ճանաչում է 2005թ. «Կատրինա» փոթորկի ավերիչ հետեւանքների մեջ դաշնային իշխանությունների մեղքի բաժինը, գրում է ՏԱՍՍ-ը։
Դատարանի վճիռը սահմանում է, որ դաշնային կառավարությունը պատասխանատվություն է կրում Նոր Օռլեանի ջրանցքի ամբարտակների համակարգի պայթելու համար։ Այդ ջրանցքը փորել էր ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներասակրավորական կորպուսը։ Փոխհատուցման չափը դեռ հայտնի չէ։