News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները նեղացել են միջազգային կազմակերպությունից իրենց հասցեին հնչեցրած քննադատության պատճառով։

Ինչպես գրում է haqqin.az-ը, Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի ղեկավար Շահմար Մովսումովը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ Արդյունահանող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնությունից (EITI)։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը Նախաձեռնությանը միացած առաջին պետություններից է։ «Մենք այդտեղ մեր մասնակցությունը դիտարկում ենք որպես արդյունահանության ոլորտում թափանցիկության բարձրացման հնարավորություն, սակայն դրա մանդատում փոփոխություններ են տեղի ունեցել, որի արդյունքում այն սկսել է պաշտպանել հասարական կազմակերպությունների շահերը եւ սկսել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»,- ասել է Մովսումովը։

Նա նշել է, որ մարտին կայացած նիստի ժամանակ առաջարկ է հնչել նախաձեռնությունից Դրբեջանին հեռացնելու  մասին։ «Այս առաջարկը աջակցություն չստացավ, ինչպես եւ երկրի անդամակցության սառեցման առաջարկը։ Արդյունքում որոշում կայացվեց Ադրբեջանի կարգավիճակը նվազեցնել մինչեւ թեկնածու երկրի մակարդակի»,- ասել է Մովսումովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ