Ճապոնիայում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 7 անդամից բաղկացած մի ընտանիք։ Միջադեպը տեղի էր ունեցել Յուդզավա քաղաքի բնակելի տներից մեկում։ Հաղորդվում է, որ զոհվել է 4 մեծահասակ եւ 3 երեխա։
Տունը, որտեղ ապրում էր ընտանիքը, այրվել էր ամբողջությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։
Ոստիկանությունը պարզում է հրդեհի պատճառները։