Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին NEWS.am-ին ասաց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա հայտնեց, որ հակառակորդը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը:
«Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդը 500-ից ավելի կրակոց է արձակել մեր դիրքերի ուղղությամբ»,- ասաց նա: