News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտված գնդապետ Վարդան Վարդանյանը երեկ՝ մայիսի 1-ին, դադարեցրել է հացադուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ վերջինիս առողջական վիճակը նորմալ է, արդեն տեղափոխել են իր խուց:

Նշենք, որ Վարդան Վարդանյանը իր հացադուլով զորակցություն էր հայտնում պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանին: Վերջինս ավելի վաղ դադարեցրել էր հացադուլը՝ կոչ անելով Վարդան Վարդանյանին հետեւել իր օրինակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ