News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 25-ից մենք նոր աշխարհում ենք գտնվում։ Նման կարծիք է հայտնել բրիտանացի լրագրող, Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող, կովկասագետ Թոմաս դե Վաալը՝ Reddit սոցցանցում պատասխանելով Հայոց ցեղասպանության եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցին։

«Ես կարծում եմ, որ ապրիլի 2-ից մենք նոր աշխարհում ենք գտնվում։ Լոս անջելեսցի հայ սյունակագիր Հարութ Սասունյանն արդեն գրել էր. «Մենք պետք է շրջենք Ցեղասպանության ճանաչման էջը եւ կենտրոնանանք իրավական  հավակնությունների վրա»։ Կապրենք, կտեսնենք, թե ինչպե դա տեղի կունենա, բայց դա հետաքրքիր հայտարարություն էր։

Ինչպես ես ավել վաղ ասել էի, ես կարծում եմ, որ այս պահին հիմնական գործողություններն ընթանում են բուն Թուրքիայում, եւ եթե Թուրքիան ավելի բաց դառնա իր անցյալի եւ իր փոքրամասնությունների համար, իրականում դա դրական ազդեցություն կունենա հայկական հարցի վրա։ Դա նշանակում է, որ այստեղ իրականում կարեւոր խաղացողներն են քրդերը եւ Ժողովուրդների դեմոկրատական  քրդական կուսակցությունը (HDP)։

Նրանք դիմել են հայերին, ներողություն խնդրել, վերականգնել տաճարները, նրանցից ոմանք օգտագործում են ցեղասպանություն բառը։ Եթե Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հավաքի ձայների 10 տոկոսը, նա խորհրդարանի ներսում ուժ կդառնա եւ կներկայացնի ոչ միայն քրդերի, այլ նաեւ մյուս փոքրամասնությունների իրավունքները։ Եթե նա չհայտնվի խորհրդարանում, դա Թուրքիայում այդ տեսլականի համար մեծ հետընթաց կլինի»,- նշեց փորձագետը։

Հարցին, թե ինչու է նա, զբաղվելով Կովկասով, սկսել ուսումնասիրել նաեւ Հայոց ցեղասպանության հարցը, Թոմաս դե Վաալը բացատրեց, թե ինչու նա չի կարող անտեսել Հայոց ցեղասպանությունը։ «Երբ դուք Հայաստան եք այցելում, որոշ օրերի դուք նայում եք եւ հանկարծ տեսնում, որ Արարատ լեռը լցնում է ամբողջ հորիզոնը։ Որոշ օրերի էլ այն մշուշի մեջ է կամ չի երեւում, բայց նա միեւնույնն է այնտեղ է։ Որպես մարդ, որը ուսումնասիրում էր Կովկասը, կարծում եմ, ես ինչ-որ պահի հասկացա, որ 1915թ. Հայոց ցեղասպանությունն ու դրան մինչեւ 1921թ. հաջորդած արյունոտ պատմությունը նման են Արարատ լեռանը. դուք չեք կարող դրանք անտեսել»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ