News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր՝ մայիսի 2-ին լռության օր է, հանրապետությունը պատրաստվում է մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Մայիսի 1-ին ավարտվել է քարոզարշավը, եւ, ըստ օրենքի, այսօր արգելվում է քարոզչությունը։

Արցախում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են յոթ կուսակցություններ՝ «Ազատ Հայրենիքը» (50 թեկնածու), «Ազգային վերածնունդ» (14), Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը» (35), ԼՂ կոմկուսը (14), «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը (6), ՀՅԴ-ն (34) եւ «Շարժում-88»-ը (14)։

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու են 50 անձինք, որոնցից 27-ը՝ ինքնառաջադրմամբ։

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն ավելի քան 100 միջազգային դիտորդներ՝ եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, դիտորդներ Հայաստանից։ Հայաստանի ԱԺ պատվիրակությունը ղեկավարում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ