Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի դիմացի խաղահրապարակում երիտասարդները վիճաբանել են, այնուհետեւ դանակահարել է մեկը մյուսին: NEWS.am-ի տեղեկություններով՝ «Արամյանց» բժշկական կենտրոն «որովայնի առաջնային պատի կտրած արյունահոսող թափանցող վերք» ախտորոշմամբ մայիսի 1-ին բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա Գ. Խ.-ն: Պարզվել է, որ խաղահրապարակում վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
25-ամյա երիտասարդը ձերբակալվել է, իսկ տուժողը ի վիճակի չէ հաղորդում տալու: Կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: