News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպանները Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահից պահանջում են ազդել Ադրբեջանի իշխանությունների վրա։

Ինչպես գրում է contact.az-ը, Human Rights Watch միջզգային  իրավապաշտպան կազմակերպության եւ Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչները ապրիլի 30-ին Դուբլինում հանդիպել են ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեի հետ։ Համաձայն Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի հայտարարության՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների եւ մամուլի ազատության անմխիթար վիճակը։

Հիկեին նամակ են հանձնել, որում կոչ են անում այս հարցերը քննարկել Ադրբեջանի իշխանությունների հետ։

«Պարո՛ն Հիկե, Դուք բացառիկ հնարավորություն ունեք ազդել Ադրբեջանի  կառավարության վրա, որպեսզի բարելավեք այնտեղ մարդու իրավունքների շուրջ տիրող վիճակը»,- ասված է նամակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ