News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մարտի 12-ին մահացած 61-ամյա կնոջ դեպքով բողոքը Գլխավոր դատախազությունից ուղարկվել է Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը, որն էլ կնոջ մահվան դեպքով գրություն էր ուղարկել գլխավոր դատախազին:

«Մահացած կնոջ որդին հաղորդում է տվել, ենթադրում ենք, որ առաջիկա օրերին քրեական գործ կհարուցվի, նշանակվեն փորձաքննություններ»,- ասաց փաստաբանը:

Նա պատմեց, որ 61-ամյա կինը ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել այս տարվա մարտի 2-ին, նրա մոտ ախտորոշվել է քաղցկեղ, բժիշկները բուժում են նշանակել: Մինչդեռ կինը լյարդի հետ կապված խնդիր է ունեցել, որը բժիշկները հաշվի չեն առել:

«Այնպիսի բուժում են նշանակել, որ լյարդին վնաս է: Բժշկական փաստաթղթերում էլ առկա են լյարդի հետ կապված խնդիրները, մինչդեռ բժիշկը դրանց ուշադրություն չի դարձրել եւ բուժում է նշանակել: Հետեւաբար, մեր կարծիքով, բժշկական սխալ կա»,- ավելացրեց բժիշկը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ 61-ամյա Ս. Պ.-ն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մարտի 2-ին քիմիաթերապիա է ընդունել եւ մարտի 12-ին մահացել: Այս առթիվ Փաստաբանների պալատի փաստաբան Արայիկ Պապիկյանը դիմել էր Գլխավոր դատախազին՝ նշելով, որ կինը, առանց լյարդի պատշաճ հետազոտության, ենթարկվել է քիմիաթերապիայի, որի լյարդային անբավարարության պատճառով մահացել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ