News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական ընկերությունը կրծքի կաթից պատրաստված պաղպաղակ է թողարկել։ Այն ստացել է Royal Baby Gaga անվանումը, իսկ նորույթի թողարկումը նվիրված է արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի երկրորդ երեխայի ծնունդին։

Պաղպաղակը ստեղծել է բրիտանացի ակտիվիստուհի Վիկտորյա Հայլին, որը կրծքով կերակրման քարոզարշավ է իրականացնում։ Նա հայտարարել է, որ ոչ սովորական պաղպաղակի թողարկումը հերթական միջոցն է հիշեցնելու կանանց կրծքով կերակրման օգուտների մասին, հաղորդում է «Ռոսբալտը»։

Կրծքի կաթից պատրաստված պաղպաղակի կես կգ-ն արժե 20 ֆունտ։ Այն վանիլային համ ունի եւ վաճառվելու է միայն հատուկ մասնագիտացված խանութներում։
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ