News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դեւիդ Ռոքֆելլերի վեցերորդ սրտի մասին լուրը, որ տարածվել էր ռուսաստանյան լրատվամիջոցներով, կեղծ է եղել։

Տեղեկատվության սկզբնաղբյուրը World News Daily Report պարբերականն էր, որը «Սնոբի» փոխանցմամբ, Մոսադի վետերանների թերթն է՝ համաշխարհային միստիկ իրադարձությունների մասին։

«World News Daily Report-ը հրեական, սիոնիստական թերթ է, որը լուսաբանում է աստվածաշնչյան հնագիտության եւ այլ գաղտնիքների մասին տեղեկությունները։ Մեր թիմը բաղկացած է քրիստոնյա, մահմեդական եւ հրեա լրագրողներից, Մոսադի թոշակառու գործակալներից եւ Իսրայելական բանակի վետերաններից»,- ասվում է թերթի կայքում։

Նշվում է նաեւ, որ միլիարդատեր Դեւիդ Ռոքֆելլերին սրտի վեցերորդ պատվաստման մասին լուրը չի համապատասխանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ