News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Նախորդ տարվա հունիսի 22-ին Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքի խաղատներից մեկում կրկնակի սպանության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված, Երեւանի 37-ամյա բնակիչ Էդգար Գեւորգյանի մայրը սպառնում է նախագահականի մոտ ինքնահրկիզվել, եթե որդուն չարդարացնեն: NEWS.am-ի հետ զրույցում Էդգարի մայրը՝ Հասմիկ Վանյանը, պատմեց, որ որդուն ցմահ ազատազրկման են դատապարտել խոշտանգումով կորզված ինքնախոստովանական ցուցմունքի եւ նրա հիման վրա, որ վերջինը նա է զանգահարել խաղատուն:

«Ուկրաինայի դեսպանատան մոտ բողոքել եմ ու ասել՝ եթե արդար վճիռ չկայացվի, ես կինքնահրկիզվեմ: Գոնե նման կերպ իմ ձայնը տեղ կհասնի եւ արդարություն կհաստատվի: Ինձ միայն  ուժ է տալիս այն, որ իմ տղան մեղավոր չէ, նրա ձեռքերն արյունոտ չեն»,-ասաց տիկին Հասմիկը:

Էդգարի մայրը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել 2013թ. մարտի 24-ի, լույս 25-ի գիշերը, Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում: Խաղատներից մեկում կատարվել է կրկնակի սպանություն. դանակի հարվածներով սպանել են գանձապահին եւ անվտանգության աշխատողին:

«Այդ օրը իմ տղան էլ է գնացել խաղատուն, բայց ոչնչից տեղյակ չէ, վերադարձել է հյուրանոց, քանի որ 2 օրից վերադառնալու էր Հայաստան: Առավոտյան 11:00-ի կողմերը ոստիկանները նրան բերման են ենթարկում եւ նրան տանելուց հետո խուզարկում են սենյակը, 2 հատ հեռախոս են գտնում, որոնք իբր մահացածների հեռախոսներն են»,-պատմեց տիկին Հասմիկը՝ նշելով, որ հեռախոսների վրա որդու մատնահետքերը չեն հայտնաբերվել:

Տիկին Հասմիկի խոսքով՝ ոստիկանությունում որդուն ծեծի են ենթարկել՝ ջարդել են կողոսկրերը, ականջները, քիթը, եւ նման կերպ ինքանխոստովանական ցուցմունք կորզել:

«Արձանագրությունն էլ եղել է ուկրաիներենով, իսկ իմ տղեն գրել, կարդալ չգիտի ուկրաիներեն: Մտածել են հայ ա, օտար ա, գլխին կսարքենք, կգնա»,-ասաց նա:

Հասմիկ Վանյանի խոսքով՝ բազմաթիվ փորձաքննություններից ոչ մեկով նրա որդու մեղավորությունն ապացուցող փաստ չի հայտնաբերվել. հիմք է ընդունվել միայն Էդգարի զանգը խաղատուն եւ ինքնախոստովանական ցուցմունքը:

«Սկզբում ասել են՝ տեսագրող սարքերը նկարել են կատարվածը: Բայց երբ Էդգարի քեռին գնացել է, ուզել է տեսագրությունները տեսնել, ասել են՝ սարքերը կոտրվել են: Նույնիսկ իմ տղան ստի դետեկտոր է պահանջել, որ ցուցմունք տա, բայց չեն համաձայնել»,-ասաց տիկին Հասմիկը:

Էդգարի մայրը համոզված է, որ Նիկոլաեւ քաղաքի դատարանը անօրինական որոշում է կայացրել:

«Դատարանը դատական ակտը կայացրել է ոչ աշխատանքային կիրակի օրով, առանց փաստաբանին տեղյակ պահելու: Մի կերպ փաստաբանին իմ տղան տեղեկացնում է, եւ շատ արագ դատավորը ցմահ ազատազրկման է տղայիս դատապարտում»,-ասաց տիկին Հասմիկը, նշելով, որ որոշում կայացրած դատավորն այժմ պաշտոնից ազատվել է:

Էդգար Գեւորգյանի փաստաբանը դիմել է Վերաքննիչ դատարան,  դատը 10 րոպե է տեւել, նույնիսկ գործը չեն էլ քննել: Այժմ նրանք պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան:

Հասմիկ Վանյանը դիմել է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին, արտգործնախարարություն, Ուկրաինայում Հայաստանի դեսպանատուն, Հայաստանում Ուկրաինայի դեսպանատուն, Ուկրաինայում ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին, սակայն ոչ մի արդյունք:

Տիկին Հասմիկը պնդում է, որ եթե Ուկրաինայում Հայաստանի դեսպանը հետաքրքրվեր իր տղայի գործով, այժմ նա դատապարտված չէր լինի:

Հիշեցնենք, որ Էդգար Գեւորգյանը դատապարտվել է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115 հոդվածի 1 կետի 6-րդ մասով եւ 187 հոդվածի հատկանիշներով՝ ավազակային հարձակում եւ դիտավորյալ սպանության:

Ըստ քրեական գործի նյութերի՝ Էդգարը գումար է պարտվել, վերադարձրել է, վիճաբանություն է սկսվել, որի ընթացքումսուր կտրող, ծակող գործիքով դիտավորյալ մարմնական վնասվածքներ է պատճառել խաղատան աշխատակիցներին, որոնք մահացել են, իսկ Էդգարը հափշտակել է խաղասրահում եղած գումարը եւ դիմել է փախուստի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ