News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գերմանական Կանաչների կուսակցությունն ու Ձախերը խոստացել են դատարան դիմել, եթե երկրի կառավարությունը չբացահայտի տեղեկատվությունը, թե ինչ հարցադրումներ է իշխանություններին կատարել ամերիկյան Ազգային անվտանգության գործակալությունը: Այս մասին մայիսի 3-ին գրել է գերմանական Welt am Sonntag պարբերականը:

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Յոհաննա Յուկերմանը հայտարարել է երկրի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերի պաշտոնանկության անհրաժեշտության մասին: «Անգելա Մերկելը պետք է անձնական եզրահանգումներ կատարել»,- հայտարարել է նա:

Ըստ Lenta-ի, 2005 թվականին ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունն ապօրինի ճանապարհով տեղեկություններ է հավաքել Եվրոպական աէրոտիեզերական եւ պաշտպանական կոնցեռնի (EADS) եւ ուղղաթիռներ արտադրող Eurocopter ֆրանս-գերմանական ընկերության գործունեության մասին:

Ընդ որում, ամերիկացիներն իրենց գործողությունների մասին տեղեկացրել են գերմանական հետախուզությանը (BND): Վերջինը, իր հերթին, կանցլերի գրասենյակին հաղորդել է ամերիկացիների գործունեության մասին:

Իրավիճակը հետաքննում է խորհրդարանական հատուկ հանձնաժողովը, որի նիստը նախանշված է մայիսի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ