News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի իշխանությունները Նանգանհար գավառում 7 ջորի են ձերբակալել: Դրանցով Պակիստանից պայթուցիկ նյութեր էին փոխադրում՝ աֆղանական տարածքում ահաբեկչություն իրականացնելու համար: Այս մասին հաղորդում է Pajhwok գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչ, գնդապետ Մոհամմեդ Այուբ Հուսաիկխաիլը:

Բեռը փոխադրող մարդկանց ձերբակալել չի հաջողվել. նրանք փախուստի են դիմել: Գնդապետի տվյալներով, պայթուցիկ նյութերը նախատեսված էին Ջելալաբադ քաղաքում ահաբեկչություններ իրականացնելու համար:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հանցագործների որոնողական գործողություն է սկսվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ