Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 4-ին, ժամը 04.41-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքով անցնող ջրանցքն ավտոմեքենա է ընկել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արարատյան փողոցում դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 VD 329 եւ «ՈՒԱԶ» մակնիշի 34 VZ 504 համարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել Արտաշատի ջրանցքը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: