News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանում ռուս բայքերների դեմ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ նրանք կոնֆիլկտի մեջ են մտել Վրաստանի քաղաքացուհու հետ։ Ինչպես գրում է «Գրուզիա Օնլայն»-ը, միջադեպը տեղի է ունեցել մայիսի 1-ին Սղնախ քաղաքում։

Վրաստանի քաղաքացուհի Ինգա Արախամիան Սգնախում ռուս բայքերներին կոչ է արել մոտոցիկլերի վրայից պոկել գեորգիեւյան ժապավենները։ Նա բացատրել է, որ այդ ժապավենները վիրավորում են վրացիների հայրենասիրական զգացմունքները, քանի որ Վրաստանի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից»,- ասված է հայտարարության մեջ։

Բայքերները հրաժարվել են պոկել ժապավենները, կինը փորձել է անձամբ դա անել, ինչի պատճառով քաշքշուկ է առաջացել, որի հետեւանքով կոտրվել է կնոջ բջջային հեռախոսը։

Ինգա Արախամիան դիմել է ոստիկանություն։ Բայքերների դեմ գործ է հարուցվել ուրիշի գույքին դիտավորյալ վնաս հասցնելու հոդվածով։

Նշենք, որ ավելի վաղ «Ազատ գոտի» ՀԿ-ի անդամները Թբիլիսի ժամանած ռուս բայքերներին ստիպել էին իրենց մոտոցիկլերից պոկել գեորգիեւյան ժապավենները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ