News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Այս մասին նա հայտնել է Ֆլորիդայի նահանգի WPEC-TV հեռուստատեսության եթերում։  Նա 2016թ. ընտրություններում հույս ունի ներկայացնել Հանրապետական կուսակցությունը։

«Ես հայտարարում են իմ թեկնածությունն առաջադրելու մասին»,- հայտարարել է 65-ամյա թոշակառու բժիշկը։

Պաշտոնապես նա իր թեկնածությունն առաջադրելու մասին կհայտարարի մայիսի 4-ին, գրում է Lenta-ն։

Հանրապետական կուսակցության անունից այս պահին առաջադրվել են Թեդ Քրուզն ու Ռենդ Փոլը։

Դեմոկրատական կուսակցության անունից առաջադրվել են անկուսակցական սենատոր Բերնի Սանդերսն ու Հիլարի Քլինթոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ