News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը ներկայացրել է 5 ֆունտ ստերլինգ արժողությամբ նոմինալ հուշ-դրամները, որոնք հատվել են մայիսի 2-ին ծնված արքայադստեր պատվին։

40 գ քաշով 400 նմուշ ոսկյա դրամները հանվել են վաճառքի։  Նրանց գինը կազմում է 1800 ֆունտ ստերլինգ։  28 գ քաշով եւս 9500 արծաթե դրամ կվաճառվի 80 ֆունտ ստերլինգով։

Դրամի երեսին պատկերված է Եղիսաբեթ 2-րդ թագուհին, իսկ հակառակ երեսին՝ թագավորական իշխանության խորհրդանիշները՝ «Քեմբրիջի արքայազն ու արքայադուստր», «2-րդ երեխայի ծննդյան պատվին» մակագրությամբ։

Բացի այդ, նույն օրը ծնված բոլոր երեխաներին 2015 հատ արծաթե պեննի կնվիրեն, գրում է Lenta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ