News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն, այսօր՝ մայիսի 4-ին, հանդիպել է նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ, ովքեր եկել էին իրենց շնորահակալությունը հայտնելու Նաիրա Զոհրաբյանին՝ Հակոբի գերության ողջ ընթացքում որպես ԵԽԽՎ պատգամավոր՝ միջազգային տարբեր կառույցներում այդ հարցը մշտապես բարձրացնելու եւ Հակոբի վերադարձը կամ երրորդ երկիր, կամ Հայաստան ապահովելու համար:

ԲՀԿ մամուլի կենտրոնից հայտնում են, որ Հակոբ Ինջիղուլյանն ու զինվորի ընտանիքը բարձր են գնահատել Հակոբի՝ հայրենիք վերադառնալու գործում Նաիրա Զոհրաբյանի կատարած աշխատանքը միջազգային կառույցներում: Տիկին Զոհրաբյանը հավաստիացրել է, որ դա իր պարտքն է ոչ միայն որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, այլ որպես ՀՀ քաղաքացի, որպեսզի գերության մեջ հայտնված հայ զինվորը անվնաս վերադառնա հայրենիք, ինչը, ցավոք, չհաջողվեց անել որոշ այլ գերիների դեպքում:

Հակոբ Ինջիղուլյանը տեղեկացրեց նաեւ, որ սովորում է Ամերիկյան Համալսարանի՝ միջազգային հարաբերությունների նախապատրաստական բաժնում, ինչը ԲՀԿ նախագահը համարեց անչափ կարեւոր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ