Մայիսի 3-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում:
Մեկնած օպերատիվ խմբին 48-ամյա Սասուն Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, իրեն անծանոթ մի խումբ անձինք, իր տան բակում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է Սասուն Խ.-ին ծեծի ենթարկած անձանց ինքնությունը՝ 62-ամյա Սուսաննա Ա.-ն, նրա եղբայրը` 49-ամյա Սուրեն Ա.-ն, եւ վերջինիս որդին` 27-ամյա Էրիկ Ա.-ն, որոնք հրավիրվել են բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: