News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բելառուսի եւ Արեւմուտքի հարաբերություններում ներակյումս ջերմացում է նկատվում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Հարաբերությունների ներկա մակարդակը մենք գնահատում ենք որպես որոշակի ջերմացում»,-այսօր՝ մայիսի 4-ին, Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրման եւ ատրաքին հարաբերությունների նախարար Սեբաստյան Կուրցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով իր նախագահության սկզբում , վերլուծելով Արեւմուտքի հետ Բելառուսի հարաբերությունները, ինքը եկել է եզրակացության, որ Արեւմուտքը բաժանել է նախկին ԽՍՀՄ երկրները եւ նշանակել այնտեղ իր պատասխանատուներին. Ըստ այդմ, Բելառուսը հայտնվել է Ավստրիայի պատասխանատվության գոտում:

«Ես բոլորովին դեմ չէի Ավստրիայի հետ կառուցել սերտագույն հարաբերություններ: Բելառուսի հետ համագործակցության առումով հետաքրքրուէյուն էր ցուցաբերում Գերմանիան: Ես դրան համաձայնեցի»,-ասել է Լուկաշենկոն:

Միաժամանակ նա հիշեցրել է, որ Արեւմուտքը որոշել է մի փոքր փոխել իր ռազմավարությունը Բելառուսի նկատմամբ: «Մեզ այլ ելք չէր մնում, քան ընդունել այդ դիրքորոշումը»,-նկատել է Բելառուսի նախագահն ու հավելել. «Մենք կցանկանայինք, որ Ձեր երկիրը, նաեւ ողջ Արեւմուտքը ավելի մոտիկից նայելով Բելառուսին, համապատասխան եզրակացություններ աներ եւ քայլեր ձեռնարկեր ճիշտ ուղղությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ