News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ասիայի եւ Աֆրիկայի գրողների միության փոխնախագահ դոկտոր Մուաֆակ Մահհադին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բաց նամակ է հղել հայ ժողովրդին, որում մասնավորապես ասված է.

«Մեր բարեկամ հայ ժողովրդին,

Հայ ժողովրդի բարեկամներին,

Հայաստանի բարեկամ գրողներին եւ մտավորականներին,

Մեզանում՝ արաբական աշխարհում, գոյություն ունի մի ասացվածք՝ «Իրավունքը չի կորչի, եթե պահանջատեր ունի»: Մենք վստահ ենք, որ հայ ժողովրդի նման հնագույն, արի եւ քաղաքակիրթ մի ազգ չի մոռանա իր իրավունքներն ու առանց պատժի չի թողնի ոճրագործին, որքան էլ ժամանակն անցնի: Բավական է հիշել, որ այս ոճրագործության հանդեպ լռությունը հանգեցրել է հաջորդ տասնամյակներին ավելի շատ հանցագործությունների իրականացմանը:

Երբ խոսում ենք հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործության մասին, խոսում ենք հավաքական ցեղասպանության վերաբերյալ՝ առանց խաղերի կամ լեզվական հնարքների: Մենք խոսում ենք ոչ թե անհայտ հանցագործության, այլ Օսմանյան թուրանական քաղաքականության եւ նրա պարագլուխների՝ 19-րդ դարի վերջին տասնամյակներից սկսած մինչեւ 1915թ. եւ ընդհուպ մինչեւ վերջերս Քեսաբում ու Սիրիայի այլ քաղաքներում կատարվածի մասին:

Անընդունելի է նաեւ ներումը կամ հաշտեցումը Ցեղասպանության ճանաչումից առաջ: Նույնպես անընդունելի է ճանաչումը փոխարինել հատուցմամբ: Միջազգային օրենքում եւ նորմերում պետք է վերջ տրվի ժխտողականությանը:

Այս կապակցությամբ պետք է նշել, որ 1910թ. Հորդանանի հարավում գտնվող ալ-Քարաքի ապստամբությունից հետո մինչեւ 1916թ. արաբ գրողների, մտավորականների եւ արվեստագետների հետաքրքրությունը Հայկական հարցով եւ լուսաբանումն իրենց աշխատություններում հառնեց Հայաստանը, իրոք հառնեց:

Օսմանյան բռնակալության դեմ հեղափոխությունը, արաբները եւս ենթարկվել են թուրքական արյունահեղության եւ կախաղանին: Նրանք առաջիններից էին, որ համերաշխություն հայտնեցին հայերին, եւ նրանց առջեւ բացեցին իրենց տները: Մեքքայի Շերիֆ ալ-Հուսեյն Բեն Ալին իր հրովարտակով կոչ էր անում համերաշխություն հայտնել դժբախտ հայ ժողովրդին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ