News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարը պետք է կարողանա ծառայել բանակին քաղաքացիական սեկտորից եւ չպիտի զինվոր դառնա։ Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ՊՆ նախկին ղեկավար Մինդիա Ջանելիձեի հետ հանդիպման ժամանակ։

«Երբ մարդ քաղաքականության մեջ է, պետք է ամեն բանի պատրաստ լինի։ Իմ խնդիրներից մեկը վերջերս սկսած գործընթացը՝ ՊՆ-ն եւ Գլխավոր շտաբը առանձնացնելու ընթացքը ավարտին հասցնելն է։

Իհարկե կլինեն դեպքեր, երբ ես զինվորական համազգեստով կլինեմ, սակայն դա պաշտպանության նախարարի համար ամենակարեւորը չէ։ Ես զինվորական համազգեստ կրելու հետ կապված խնդիր չեմ տեսնում»,- հայտարարել է Թինա Խիդաշելին, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ