News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել`  «2014-2015  ուսումնական  տարվա  գիտելիքների  ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը եւ ժամանակացույցը հաստատելու մասին»:

Համաձայն աշխատակարգի` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` անկախ դրանց կազմակերպաիրավական ձեւից, ենթակայությունից եւ ուսուցման լեզվից, 2014-2015 ուստարվա ուսումնական պարապմունքները կավարտվեն 2015թ. մայիսի 22-ին՝ հնգօրյա կամ մայիսի 23-ին՝ վեցօրյա ուսումնական շաբաթով աշխատող ուսհաստատության համար` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` 1-ին դասարանների, առնվազն 32 ուսումնական շաբաթ` 2-րդ դասարանների եւ առնվազն  34 ուսումնական շաբաթ` 3-12-րդ դասարանների համար: 

Հունիսի 1-22-ն ուսհաստատությունների 4-րդ, 9-րդ եւ 12-րդ դասարաններում կանցկացվեն  համապատասխանաբար`  գիտելիքների ստուգում, ավարտական եւ պետական  ավարտական քննություններ:

Տպել
Ամենաշատ