News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ ԱՄՆ-ից ձեռներեցների եւ ներդրողների պատվիրակություն կայցելի Իրան՝ երկրի էներգետիկ արդյունաբերության ներդրումային ներուժը գնահատելու համար: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը:

Ընկերությունների եւ ձեռներեցների անունները չեն հրապարակվում: Այցի ընթացքում ամերիկացիները կհանդիպեն իշխանական մարմինների ներկայացուցիչների եւ նավթային ընկերությունների ղեկավարների հետ:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Իրանի նավթի փոխնախարար Աբբաս Շերի-Մոգհադամը հաստատել է տեղեկությունը եւ նշել, որ պատժամիջոցների վերացումից հետո ամերիկյան խոշոր ընկերությունների հետ համագործակցության զարգացման հնարավորություն է ստեղծվել: Իրանի հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությամբ հետաքրքրված են նաեւ եվրոպական որոշ ընկերություններ:

Հիշեցնենք, որ միջազգային միջնորդների «վեցյակը» բանակցություններ է վարում Թեհրանի հետ՝ նպատակ ունենալով երաշխիքներ ստանալ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ՝ միջազգային պատժամիջոցները վերացնելու դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Ամենաշատ