News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գյումրիի բնակիչ Կարեն Մկրտչյանին սպանելու մեջ մեղադրվող Կարինե Սոբչենկոն պնդում է, որ մանկուց տառապում է հոգեկան հիվանդությամբ եւ տարիներ շարունակ բուժում է ստացել տարբեր հոգենյարդաբանական հաստատություններում։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Երեւանի Էրեբունի եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործում առկա գրավոր ապացույցների հրապարակումից հետո հայտարարեց ամբաստանյալը։ Այնուամենայնիվ, նախաքննական փուլում նշանակված ստացիոնար դատահոգեբանական-դատահոգոբուժական փորձաքննության համաձայն՝ Կարինե Սոբչենկոյի մոտ առկա չեն հոգեբանական շեղումներ, միայն դեպքի օրը վերջինը գտնվել է էմոցիոնալ անկայուն վիճակում, ինչը ըստ փորձագետների՝ նրան մեղսունակ է դարձնում։

Նշենք, որ գործում առկա է  Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերից գրություն, որում նշված է, որԿարինե Վիկտորի Սոբչենկոն Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում հաշվառված է եղել 18.06.1987թ.՝ «Թեթև դեբիլություն՝ փսիխոպատանման վարքով» ախտորոշմամբ։ 1993թ. բնակության վայրի փոփոխության կապակցությամբ հանվել է հաշվառումից։

Այսօրվա դատական նիստին Կարինե Սոբչենկոն նաեւ վստահեցրեց, որ հաշվառված է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում։

«Աղի հանքում եմ պառկել երկար ժամանակ»,-ասաց ամբաստանյալ Կարինե Սոբչենկոն:

Դատարանում հրապարակված գրավոր ապացույցների շարքում էին նաեւ դատակենսաբանական փորձաքննության արդյունքները, որը հաստատում է, որ սպանության գործիք հանդիսացող դանակի վրա առկա են եղել մարդու այրան հետքեր։

Հրապարակվեց նաեւ Կարինե Սոբչենկոյի հեռախոսազանգերի վերծանությունը, որով երեւում է, որ դեպքից հետո Կարինեն զանգահարել է վարձակալությամբ իրեն սենյակ տրամադրած Խաչիկ Մարգարյանին եւ տեղեկացրել, որ դանակով երկու անգամ խփել է Կարենի կրծքավանդակին։

Գրավոր ապացույցների հրապարակումից հետո ամբաստանյալ Կարինե Սոբչենկոն պետք է հարցաքննվեր, սակայն նա դատարանից ժամանակ խնդրեց՝ պատճառաբանելով, որ իրեն վատ էր զգում։ Կարինե Սոբչենկոն կհարցաքննվի հաջորդ դատական նիստին՝ մայիսի 11-ին։

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Կարինե Սոբչենկոյին մեղադրանք է  առաջադրվել` ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 30.06.2014թ. Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի թիվ 2 տան նկուղային հարկում գտնվող սենյակներից մեկում, վրդովված լինելով Կարեն Մկրտչյանի կողմից իրեն սեռական հարաբերության առաջարկ կատարելու հանգամանքից, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, դիտավորությամբ ապօրինաբար նրան զրկելով կյանքից: Կարինեն պնդում է, որ Կարենը փորձել է բռնաբարել իրեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ