News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դադարեցվեի է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժամ Մարի Լը Պենի անդամակցությունն իր ստեղծած «Ազգային ճակատ» կուսակցությանը: Մայիսի 4-ին իր նիստում նման որոշում է կայացրել «Ազգային ճակատի» գործադիր բյուրոն:

Դրանից զատ, որոշվել է առաջիկա 3 ամիսների ընթացքում «Ազգային ճակատի» արտահերթ համագումար հրավիրել, որի գլխավոր թեման կլինի Ժամ Մարի Լը Պենին կուսակցության պատվավոր նախագահի կոչումից զրկելը:

Ինքը՝ Լը Պենը գործադիր բյուրոյի այդ նիստին ներկա չի եղել:

Ավելի վաղ մայիսի 4-ին 86-ամյա քաղաքական գործիչը հայտնվել է «Ազգային ճակատի» քաղբյուրոյի նիստին, որտեղ կուսակցությունը դատապարտել է նրա վերջին հայտարարությունները մամուլում: Լը Պեն ավագը հայտարարել է, որ մտադիր չէ կամավոր հեռանալ հանգստի:

Նշենք, որ Լը Պեն ավագը մայիսի 4-ին «Եվրոպա-1» ռաիդոկայանի եթերում հրապարակավ հայտարարել է, որ մտադիր է հրաժարվել իր դուստր Մարին Լը Պենից, որը հիմա գլխավորում է «Ազգային ճակատ» կուսակցությունը: Նա իր դստերը մաղթել է «հնարավորինս արագ ամուսնանա»: «Թող քարոզարշավ իրականացնի այլ ազգանունով, ես չեմ ուզում, որ «Ազգային ճակատի» նախագահին կոչեն Լը Պեն»,-հավելել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հոր եւ դստեր միջեւ հակամարտությունը հասունացել է մամուլի էջերում Լը Պեն ավագի սադրիչ հայտարարություններից հետո: Վերջինս հայտարարել էր, որ բացասական չի գնահատում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայի կոլաբորացիոնիստական կառավարությունը գլխավորած մարշալ Պետենի պատմական դերը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ նացիստների գազախցիկներն ընդամենը «պատմության դետալներ» են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ