News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 10-ին կայանալիք իր Մոսկվա այցի ընթացքում կհանդիպի ռուսական ընդդիմության ներկայացուցիչների հետ, գրում է «Իզվեստիան»:

Ընդդիմադիրները մտադիր են խնդրել Մերկելից՝ խստացնել անհատական պատժամիջոցները մի շարք ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ:

«Մենք մտադիր ենք խնդրել՝ չհանել ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները: Այո, դա ապակայունացնում է ռուսական տնտեսությունը, բայց մեր տեսակետից, դա իշխանափոխության հնարավոր շարժիչներից մեկն է: Մենք նաեւ կարծում ենք, որ անհրաժեշտ է խստացնել կոնկրետ անձանց նկատմամբ պատժամիջոցները»,-թերթին ասել է ընդդիմադիր շրջանակների անանուն զրուցակիցը:

«Իզվեստիայի» տվյալներով, ապրիլի 30-ին ընդդիմադիր գործիչներ Ալեքսեյ Նավալնին, Վլադիմիր Միլովը, Իլյա Յաշինը, Լեոնիդ Վոլկովը եւ այլ գործիչներ կազմել են Գերմանիայի կանցլերի հետ քննարկվելիք հարցերի շրջանակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ