News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դժգոհություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին։

Պատասխանելով պետքարտուղար Ջոն Քերրիի գրասենյակի կողմից ԱՄՆ Կոնգրեսում հակաադրբեջանական արշավ տանելու մասին ԱՊԱ գործակալության հարցին, Մամեդյարովն ասել է. «Հետազոտություններն ապացուցում են, որ ԱՄՆ-ում որոշ անձինք, օգտագործելով «մարդու իրավունքների պաշտպանություն» հասկացությունը՝ որպես նպատակներին հասնելու միջոց, Ադրբեջանի դեմ նպատակաուղղված գործունեություն են ծավալում։ Ինչպես տեսնում ենք, այդ հակաադրբեջանական քարոզարշավը չի սահմանափակվում միայն Ադրբեջանի միջազգային հեղինակությանը հասցված վնասով, այլ փորձ է անում սասանել նաեւ Ադրբեջանի հասարակական-քաղաքական կայունությունը։

Ադրբեջանում անցկացվելիք առաջին Եվրոպական խաղերի նախօրեին, մեր երկրի նկատմամբ համաշխարհային մամուլի ուշադրության պարագայում, այդ ուժերը, «սառը պատերազմի» դարաշրջանին հատուկ միջոցներով փորձում են իրավիճակն օգտագործել իրենց կեղտոտ նպատակների համար»,- հայտարարել է Մամեդյարովը։

Ընդ որում  նախարարը հնարավորությունը բաց չի թողել հայտարարել «Հայաստանի ագրեսիվ բռնազավթող քաղաքականության մասին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ