News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները ԼՂՀ գերեվարված քաղաքացի Արսեն Բաղդասարյանին դատապարտել են 15 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, դատական գործընթացը տեղի է ունեցել դատավոր Էլբեյ Ալլահվերդիեւի գլխավորությամբ, հենց նա էլ կարդացել է դատավճիռը:

Ըստ դատավճռի, Բաղդասարյանը պատիժը կկրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում: Հաղորդվում է, որ պատժի կրումը կհաշվարկվի նրա ձերբակալման օրից՝ 2014-ի դեկտեմբերի 26-ից:

Դատարանի որոշմամբ՝ Արսեն Բաղդասարյանը ազատվել է դատական ծախսերի վճարումից (665 մանաթ 45 գեպիկ):

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների գործերով դատարանում կայացած «դատավարության» ժամանակ դատախազ Անար Միրքիշիեւը պահանջել է Արսեն Բաղդասարյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման, որը նա պետք է կրի խիստ ռեժիմի գաղութում:

Հապճեպ սարքած գործի շրջանակներում ԼՂՀ քաղաքացուն դիվերսիայի մեղադրանք է առաջադրվել: Ադրբեջանի իշխանությունների գործողությունները պատասխան էին Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի կալանավորման եւ դատապարտման, որոնք ձերբակալվել էին զենքները ձեռքներին եւ դատարանում իրենց մեղքը չէին հերքել:

Միաժամանակ, Արսեն Բաղդասարյանի գործը միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է, քանի որ նրա ձերբակալման պահից, արդեն 6 ամիս թույլ չեն տալիս հանդիպել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ: Նա գերի է ընկել 2014-ի դեկտեմբերի 26-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ