Նոյեմբերյանում 5-ամյա ցուլը ապրիլի 17-ին հարձակվել եւ վնասել էր 81-ամյա տիրոջը: Վերջինս մայիսի 2-ին հիվանդանացում մահացել է: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փորձաքննության արդյունքում կպարզվի, թե ինչի հետեւանքով է մահացել տղամարդը: