News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի հյուսիսի սահմանային անցակետերի արդականացման գործընթացը մոտենում է ավարտին: 60.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակում ընդգրկված է նաեւ Շիրակի տարածաշրջանային մաքսատան կազմում գործող «Բավրա» մաքսակետը:

Մեկ տարի առաջ այստեղ նոր շենքերի հիմքերն են դրվել, իսկ այսօր արդեն 12 հա հողատարածքում շինարարական եռուն շրջանն է. մանրակերտում նախագծվածը փուլ առ փուլ իրականացվում է: Նոր անցակետի առանձնահատկությունն, ըստ Ֆինանսների նախարարության Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետ Կարեն Մանուկյանի, այն է, որ սահմանային ծառայություն իրականացնող բոլոր կառույցները կգործեն մեկ հարկի տակ. «Նոր սահմանային կետը կունենա առանձնացված մասնագիտացված տարածքներ` մանրակրկիտ զննման, լաբորատոր ստուգման, ֆիտոսանիտարական եւ այլ ծառայությունների համար: 2016-ին Բավրան կկարողանա ընդունել օրը 200 եւ ավելի ավտոմեքենա` առանց հերթերի գոյացման»:

Նոր ուղիներ նաեւ Բավրայի անցակետում` մուտքի եւ ելքի համար, արդյունքը` առավել սահուն սահմանահատում` առանց հերթերի: Վրաստանից` Բավրա եկող քաղաքացին ընդամենը 5 րոպե կծախսի փաստաթղթերի ձեւակերպման վրա: «Բավրայի անցակետում կառուցվելու է մուտքի եւ ելքի համար նախատեսված 4-ական ուղի` բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաների համար, ինչը, միանշանակ կնպաստի սահուն սահմանահատման կազմակերպմանը»,-տեղեկացրել է Կարեն Մանուկյանը:

Ի դեպ, տարածքային առանձնահատկություններով պայմանավորված, ապրիլին անգամ եղանակային անակնկալները չեն խոչընդոտում շինարարական ընթացքին. Շիրակի մաքսատան ղեկավարությունը մշտապես հետեւում է գործընթացին: Բավրայի նոր անցակետը շահագործման կհանձնվի նախատեսված ժամանակահատվածում` 2016 թվականին, վստահեցնում են շինարարները. «Անգամ ներկա ծանրաբեռնվածության պայմաններում մաքսատունը կարողանում է ապահովել որակյալ սպասարկում` առանց հերթերի եւ կուտակումների: Բեռն ինքնուրույն հենց Բավրայի մաքսակետում կարելի է հայտարարագրել կամ օգտվել բրոքերի ծառայությունից»: Իսկ 2016-ին արդեն Շիրակի մաքսատունը սահմանը հատողներին կդիմավորի նոր որակով ու դեմքով` ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ