News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում սկսվում է ստորագրահավաք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու հարցով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:

Նա նշեց, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա՝ կապված Գոհար Ենոքյանի ձերբակալման հետ եւ կսկսվի ստորագրահավաքը:

Նշենք, որ երեկվանից մինչ այս պահը այդպես էլ Հատուկ Քննչական ծառայությունը որեէ պաշտոնական հաղորդագրություն կամ մեկնաբանություն չի արել Գոհար Ենոքյանի ձերբակալման մասին, թե ինչ մեղադրանքով է նա ձերբակալվել, որ գործի շրջանակներում եւ այլն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 4-ին ոստիկանություն բերման է ենթարկվել Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, գործարար Գոհար Ենոքյանը։ Մեր տեղեկություններով՝ Գոհար Ենոքյանին ձերբակալել են Հատուկ քննչական ծառայությունում տեւական ժամանակ քնվող մի գործի շրջանակներում, որը կապված է նախկին պատգամավորի եղբորորդու հետ: Գործում շոշափվում է նաեւ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Յուվեցի Կարոյի անունը: Երեկ Գոհար Ենոքյանին է այցելել Նաիրա Զոհրաբյանը, ով մտահոգություն է հայտնել նրա առողջական վիճակի մասին:

Նշենք, որ Գոհար Ենոքյանը 1997-2007թթ. Եղել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն, իսկ 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Տպել
Ամենաշատ