Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 4-ին, ժամը 19.00-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 37-ամյա Արտավազդ Ղ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. մայիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով: