Մայիսի 4-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Հայկ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2011 թ. հունիսի 1-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: