Թուրքիայի Աղրը նահանգում թուրք զինվորականները ռազմական գործողություններ են սկսել PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) դեմ։
Թուրքական T24.com-ի փոխանցմամբ՝ Աղրը նահանգի Պաթնոս եւ Թութակի շրջանների հատման վայրում զինվորների եւ ծանր զինտեխնիկայի կուտակմներ են տեղի ունենում, իսկ զինվորների մի մասը գործողություն է սկսել PKK-ի զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նշենք, որ օրեր առաջ էլ թուրք զինվորականները ռազմական գործողություներ էին իրականացրել Աղրը նահանգի Դիադինի շրջանում։ Քուրդ գործիչները հայտարել են, որ PKK-ի դեմ գործողություններ սկսելով՝ իշխանությունները դիտավորյալ սադրանք են իրականացնում ընտրություններից առաջ։