News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է միանալ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանին բերման ենթարկելու դեմ ստորագրահավաքին: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշել է, որ այդ հարցով մտահոգ է նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Մեր գործընկերոջը բերման ենթարկելն անթույլատրելի է»,-հայտարարել է Զոհրաբյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 4-ին ոստիկանություն բերման է ենթարկվել Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, գործարար Գոհար Ենոքյանը: Ենթադրաբար, նա ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում՝ կապված նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) հետ:

Նշենք, որ Գոհար Ենոքյանը 1997-2007թթ. Եղել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն, իսկ 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ