News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը այցելեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Մտավոր սեփականության միջազգային օրվա առիթով, որը նշվում է ամեն տարի  նույն այն օրը, երբ 1970թ. հիմնադրվեց Մտավոր սեփականության միջազգային կազմակերպությունը (WIPO): Ինովացիոն կենտրոնում եւ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում շրջագայելուց զատ դեսպանը զրուցեց մի խումբ ՏՏ ստարտափ ընկերությունների եւ ուսանողների հետ ու հանդես եկավ կարճ ելույթով:

Իր խոսքում դեսպան Միլսը Մայքրոսոֆթի, ԱՄՆ ՄԶԳ-ի ու ՀՀ կառավարության համագործակցության  օրինակով շեշտեց պետական-մասնավոր գործընկերության կարեւորությունը եւ հավելեց. «Բացի ինովացիոն լուծումների ու տեխնոլոգիաների զարգացման հարցում ունեցած մեծ ներդրումից Մայքրոսոֆթը նաեւ իր նպաստն է բերում Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցում: Այս կարգի պետական-մասնավոր գործընկերությունները միավորում են բոլոր շահագրգիռ կողմերին եւ դառնում են արդյունավետ հարթակ հաղթահարելու այնպիսի մարտահրավերներ, ինչպիսին է մտավոր սեփականության պաշտպանությունը՝ համատեղ մշակելով մտավոր սեփականության պաշտպանության ռազմավարություններ, որ բխում են բոլոր կողմերի շահերից»:

Թեպետ հայտնի BSA (Business Software Alliance)-ի ամենամյա դիտարկումների տվյալներով ծրագրային ապահովման ոլորտում բացահայտված հենության մակարդակը Հայաստանում դանդաղորեն նվազում է, այնուհանդերձ այն շարունակում է բարձր մնալ եւ 2013թ. տվյալներով կազմում է 86%: Որպեսզի հայաստանյան ձեռներեցները կարողանան առավելագույն օգուտ ստանալ մտավոր սեփականության հաշվին ու այս կերպ օգնեն Հայաստանի տնտեսության աճին, էական է, որ բոլոր օղակներում՝ կառավարություն, տնտեսավարողներ եւ մասնավոր սպառողներ, լինի առավել մեծ հետեւողականություն մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք ուզում ենք լինել լիարժեք պետություն և որոշակի բարդությունների առաջ ենք կանգնած.  ՀՀ նախագահը՝ ԱՄՆ-ում
Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի...
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն...
ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետհամալսարանի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի ՆԳՆ
Մայիսի 7-ին ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ընդունել է ԱՄՆ...
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից...
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Ամենաշատ